▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը տարեցներին նվիրեց Սամվել Ալեքսանյանի արտադրած հագուստները

Նոր տարին և Սուրբ ծնունդն այն տոներն են, երբ մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք նրանց, ովքեր հատկապես ունեն մեր կարիքը, և օգնենք նրանց ավելի դրական լիցքով հրաժեշտ տալ անցնող տարուն։

Այս մասին, այցելելով Երևանի №1 ծերանոց, դեկտեմբերի 20-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կինը՝ Աննա Հակոբյանը։ Ծերանոցի բնակիչների համար պատրաստվել էին հատուկ նվերներ՝ հագուստ, ընդ որում՝ միայն տեղական արտադրության։

 

 

 

Հատկանշական է, որ դրանց մեջ կար նաև «Ալեքս Հոլդինգ» ԲԲԸ-ի արտադրանք։ Ընկերության սեփականատերն, ինչպես գիտենք , Սամվել Ալեքսանյանն է (նախկինում ՀՀԿ խմբակցության պատգամավոր)։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Աննա Հակոբյանը պարզաբանել է, որ այս նախաձեռնությանը համագործակցելու առաջարկ արվել է ոչ միայն «Ալեքս Հոլդինգին», այլեւ տեղական մյուս արտադրողներին։ Բացի նվերներից, ծերերին սպասում էին նաև տոնական սեղաններ, ինչպես նաեւ՝ պարողների և դերասանների ելույթներ։

 

 

 

«Բոլորին ցանկանում եմ ամենամոտ ժամանակում ունենալ այնպիսի երկիր, որտեղ ձեր բոլոր ցանկություններն իրականություն կդառնան, և դուք բավարարված կլինեք ձեր կյանքով և յուրաքանչյուր ապրած օրով։ Ցանկանում եմ բոլորիս ուժ հավաքել ծավալուն աշխատանքի համար, որպեսզի այդ օրը շուտ գա»,- իր կենացում ասել է Փաշինյանի տիկինը։

Աղբյուրը՝ news.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին