Նոյեմբերի 6-ին` ժամը 14:00-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը այցելելու է Ադրբեջանում գերեվարված, Բերդավանի բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին:
Տիկին Հակոբյանը տեղեկացվել է, որ Կարեն Ղազարյանի հայրը վատառողջ է: Այցի նպատակն է տեսակցելու Կարենի հայրիկին, տեղեկանալու նրա առողջական վիճակից, ինչպես նաև հնարավորության դեպքում պատասխանելու Կարենի ծնողների հարցերին՝ իրենց որդու կարգավիճակի հետ կապված:
Այս մասին հայտնում է Ա. Հակոբյանի մամուլի խոսնակը: