Երեկ «Իրավունք»-ը գրել էր. «Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ընտանյոք հանդերձ Երևանի կենտրոնում գտնվող «Դառգետ» ռեստորանում նշել է կնոջ` Աննա Հակոբյանի տարեդարձը: «Հրապարակ»-ի հետ զրույցում Հակոբ Պերպէրեանը մանրամասնել էր. ««Դառգետում» եմ աշխատում, աշխատանքային ժամն ավարտվել էր, մնացել էի այնտեղ, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն դուրս էր գալիս, բարձրաձայն գոռացի մի քանի անգամ՝ Արցախ, Արցախ։ Աննա Հակոբյանի ծննդյան տարեդարձը «հարամած» Հակոբ Պերպէրեանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է. «Սխալմունք է տեղի ունեցել, ես իրականում շարունակում եմ աշխատել «Դառգետ»-ում: Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր ինձ աջակցում են»։ Պանորամա.am-ի հետ զրույցում էլ Պերպէրեանը բացատրել է՝ սկզբում իրեն հայտնել են, որ ազատված է աշխատանքից, հետո պարզվել է, որ տնօրինությունը տեղյակ չէ այդ որոշումից։ «Հետո տեղեկացել են, ինձ գործի կանչեցին։ Այդքան բան։ Այսօր ես իմ ժամին գնալու եմ աշխատանքի»,- ասել է նա։ |
Աննա Հակոբյանի ծննդյան տարեդարձը «հարամած» երիտասարդին աշխատանքից հեռացրել, ապա` ետ են ընդունել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet