▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հարությունյանը կոնֆլի՞կտ է ունեցել Հանրային հեռուստաընկերության հետ

Դերասանուհի Աննա Հարությունյանը  մոտ մեկ տարի է, ինչ էկրաններին չէ: Այս ընթացքում հասցրեցին խոսակցություններ տարածվել, թե նա կոնֆլիկտ է ունեցել Հանրային հեռուստաընկերության հետ, այդ պատճառով էլ այլևս չես ներկայանում հեռուստաընկերության եթերում:

ESem.am-ը դերասանուհու հետ զրուցել է հավանական կոնֆլիկտի, եթերում չերևալու և ստեղծագործական կյանքի այս փուլի մասին:

«Մոտ չորս տարի Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցելուց հետո գտնվում եմ հեռուստատեսային դադարի փուլում: Սակայն հիանալի հարաբերություններ ունեմ Հանրայինի անձնակազմի հետ: Ես երկար ճանապարհ եմ  անցել նրանց հետ: Յուրաքանչյուր ճանապարհորդություն ուսուցանող է: Չեմ զլանա կրկնել իմ սիրելի հեղինակի` Ստեֆան Ցվեյգի խոսքերը` «Ոչինչ այնպես չի թուլացնում արվեստագետին, ինչպես մշտական հաջողությունները»,- ասել է դերասանուհին` հավելելով, որ Հանրայինի հետ համագործակցությունն իր համար հաջողված էր: -Այն ինձ հնարավորություն տվեց ներկայանալու, երբեմն-երբեմն ցույց տալու իմ դերասանական հնարավորությունները և ճանաչվելու, ինչն անհրաժեշտ է դերասանին»:

Աննան այս փուլում չի նկարահանվում սերիալներում, քանի որ հետաքրքիր կերպար մարմնավորելու առաջարկ չունի. «Կսպասեմ այնքան, մինչև ռեժիոսորներն ու սցենարիստները հետաքրքիր կերպար հորինեն ինձ համար:)  Ասում են չէ՞, երբեմն լռությունն ավելի պերճախոս է»:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին