ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը կադրեր է հրապարակել տելեգրամյան ալիքում, որտեղ երևում է, որ KFC-ից վերցված սնունդի մեջ որդեր կան։ Տեսանյութը, կարծես, համացանցում ի սկզբանե տարածել են վրացի օգտատերերը և, ըստ երևույթին, վրացական սննդի օբյեկտներում է արված։
Հավելենք, որ ավելի վաղ, Վարդան Ղուկասյանը խոսել էր KFC Երևանի աշխատակիցներից ստացած ահազանգերի մասին, ինչպես նաև՝ լուսանկարներ էր հրապարակել, որոնք, ինչպես նշվում էր, արվել էին KFC-Երևանի օբյեկտներից մեկի խոհանոցում։
Վարդան Ղուկասյանը ՝ ԴՕԿ կուսակցության անունից նաև պաշտոնական նամակ էր գրել KFC ամերիկյան ընկերության գլխավոր գրասենյակ։