▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անփառունակ վերարտադրությունդ կազմակերպելու նպատակով ծախսել 4 միլիարդ`ընտրություններ կազմակերպելու համար երկրում, որտեղ հետպատերազմյան ճգնաժամ է

ArmDay լրատվականի գլխավոր խմբագիր Տաթև Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Ո՜վ մարդկային արդարություն,

թող ես թքե՛մ քու ճակատիդ...

Սիամանթո

Անփառունակ վերարտադրությունդ կազմակերպելու նպատակով ծախսել 4 միլիարդ`ընտրություններ կազմակերպելու համար այնպիսի երկրում, որտեղ հետպատերազմյան ճգնաժամ է, որտեղ ողջերը մեռելներին երանի են տալիս, որտեղ պատերազմին մասնակցած ու վիրավորում ստացածին հրաժարվում են հաշմանդամության կարգ տալ, որտեղ պատերազմի մասնակցին գումար չեն տալիս, որտեղ զոհվածի ընտանիքին խղճուկ 5.000.000 չեն տալիս, անհետ կորածին ընտանիքին գումար չեն տալիս, որտեղ զենքի ու զինամթերքի կարիք կա, որտեղ բանակին սատար կանգնելու կարիք կա, որտեղ` են ամեն օր բռնաբարվող սահամնին ՏԻՏԱՆՆԵՐԻ պես կանգնած մեր պաշտպան տղերքին գոնե մի քիչ օժանդակելու կարիք կա, որտեղ ուսուցչի աշխանտանք բարձր գնահատելու խնդիր կա, որտեղ թոշակառուի թոշակը ոչ թե 1000 դրամով, այլ 10000 բարձրացնելու կարիք կա, որտեղ սոցիալական շեմը պահելու կարիք կա...... լավ որը ասեմ.... ինչքան կիսատ բան կա ու մենք գնում ենք ընտրության ու ծախսում 4 միլիարդ դրամ....

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին