▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անշունչ կենդանիների համար տուրք չի հասնում

Հենց տեսնում եք կենդանիների գրանցման կենտրոնից դուռը զանգ են տալիս, արագ ձեր թութակների վիզն օլորեք, անշունչ կենդանիների համար տուրք չի հասնում )))) Կարդացեք ստորև պատմվածքը )))

-Բարև ձեզ, կենդանիների հաշվառման գրասենյակից ենք, դուք տանը չգրանցված կենդանիներ ունե՞ք...
-Ոչ, ես ալերգիկ եմ, չեմ պահում...
-Թույլ կտա՞ք, մի քանի րոպեով ներս գանք՝ համոզվելու համար, ագենտ Շառամյանն ու ագենտ Մարազմանյանը շատ արագ կանցնեն սենյակներով, ու մենք կհեռանանք:
-Խնդրեմ, համեցեք, կներեք, մի փոքր թափթփված է, նոր եմ աշխատանքից վերադարձել...
- Անցեք տղերք, կներեք, ձեր անու՞նը...
-Սոնա...
-Ահա՜... Շա՜տ բարի, շա՜տ բարի... Ուպս... Սա ի՞նչ է...
-Ո՞րը:
-Այ սա, սա, օդում պտտվող այս էակը, փոքրիկ, սև, տզզոց է հանում, միայն թե չասեք, թե դուք աշխատում եք թռչող անօդաչու սարքերի նոր սերնդի մեքենաների վրա, և սա ձեր վերջին նմուշն է, ուպս, ևս մեկը, սա արդեն խմբակային է...
-Ճանճ չէ՞:
-Ահա... Շատ ճիշտ եք, ճանճ է, ավելի ստույգ՝ ճանճեր... Դուք քաղաքապետարանից ունե՞ք փաստաթուղթ` ճանճեր պահելու թույլատրություն ունե՞ք...
-Կներեք, դուք ձեռ ե՞ք առնում, հե՜յ, մի րոպե, ի՞նչ գործ ունեն ձեր ագենտները, որ իմ բարձերն ու անկողինն են պրպտում, էնդեղ էլ հո կենդանի չե՞մ պահելու...
-Մադա՜մ, չեք պատկերացնի՝ ինչպիսի մի ոհմակ կարող է ապրել այնտեղ ձեր՝ առաջին հայացքից մաքուր սպիտակեղենի մեջ, ցավոք, մեզ չեն արտոնագրել ստուգել միկրոսկոպով, թե չէ տուգանքների քանակը կարելի էր հասցնել այնպիսի աստղաբաշխական թվերի, որ Հայաստանի արտաքին պարտքը կմարեինք մեկ օրում...
-Ա՜, հասկացա, դուք երևի թաքնված տեսախցիկ հաղորդումից եք, հա՞... Ես հասկացա, կատակ եք չէ՞ անում:
-Շեֆ, երկու սարդ և մեկ պապուկ լոգարանի խողովակների հետևում...
-Շատ լավ Մարազմյան, շատ լավ, շարունակեք...
...ԿԵՍ ԺԱՄ ԱՆՑ
-Եվ այսպես, տիկին, ստորագրեք այստեղ, որ 3 ճանճ, 5 սարդ, մեկ պապուկ և մեկ անհայտ տեսակի միջատ/կենդանի հայտնաբերվեց ձեր իսկ ներկայությամբ, և այսպես ընդհանուր գումարը տուգանքի կազմում է 50000 դրամ, այն մեկ ամսվա ընթացքում չմուծելու դեպքում կեռապատկվի, իսկ երկու ամսվա ընթացքում կհնգապատկվի: Այնուհետև ԴԱՀԿ-ի բարեկիրթ աշխատողները կառգրավեն ձեր գույքն ու ունեցվածքը, խուսափելու համար ավելորդ քաշքշուկներից ես կառաջարկեի տուգանքը մուծելուց հետո միանգամից վճարել ևս այդքան գումար՝ ձեր կենդանիներին օրենքի սահմանում պահելու թույլտվություն ստանալու համար: Ճանճերը ձվադրելու դեպքում դուք ունեք 6 ամիս նրանց ձագերին գրանցելու համար, հաջողություն... Մադա՞մ, մադա՞մ... Ի՞նչ եղավ այս կնոջը, մադա՞մ... Ա՜հ երևի էպիլեպտիկ է, լավ տղաներ, գնացինք, զանգը տուր հարևանի...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին