▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

 Անտեսեք նման բովանդակությամբ հաղորդագրությունները․ ՀՀ ՊՆ

Հարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հայտնում են Հայաստանի ՊՆ-ից: 

«Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում: Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը, որևէ կապ չունի, դա հակառակորդի հերթական, կեղծ, ապատեղեկատվությունն է: Եղե՛ք ուշադիր, մի՛ տրվեք հակառակորդի սադրանքներին»: Իր հերթին ՊՆ խոսնակը գրել է. «Հարգելի քաղաքացիներ, անտեսեք նման բովանդակությամբ հաղորդագրությունները։ Հակառակորդը ապատեղեկատվության միջոցով փորձում է խուճապ առաջացնել։ Եղեք զգոն և հետևեք պաշտոնական լրահոսին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին