▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապագան սա է, եթե չունեցանք հայկական գոնե մեկ մրցունակ կորպորացիա, ապագան շատ մշուշոտ կլինի

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Մեր պետականությունն ավելի ուժեղ կլինի, երբ աճեն ու դասական կորպորացիաներ դառնան հայկական կապիտալով ընկերությունները: Կլինի Picsart, Betconstruct, GG, Tetchenge թե մեկ ուրիշը, բայց հայկական ընկերությունները պետք է նվաճեն աշխարհը:

Այսօր պետություններից ոչ պակաս, եթե չասենք առավել ուժեղ են հենց կորպորացիաները, օրինակ google-ը, Amazon-ը և մի շարք այլ հսկաներ ավելի հարուստ են, քան աշխարհի պետությունների 95%-ը, մեր արևելյան հարևանի ստեղծած նավթա-գազային կորպորացիան ավելի շատ փող ունի, քան Հայաստանն ու Վրաստանը միասին վերցրած, նման ընկերություններ ունենալու դեպքում շատ ավելի է հեշտանում լոբբիստական աշխատանքը, հետախուզությունը, պետության արտարժույթային անվտանգությունը և այսպես շարունակ: Ընդհանրապես, գնալով աշխարհը սկսում է կառավարվել նմնան ընկերությունների կողմից ու պետության մեր իմացած ձևը դառնում է ոչ մրցունակ: Հիշեք, ինչպիսի մասշտաբային հարցեր էին լուծում ժամանակին Արևելահնդկական կամ վենետիկյան կորպորացիաները, Վենետիկը միայն իր փողերով կարողանում էր իր ուզած պահին ապակայունացնել Թուրքիայի, նաև Ֆրանսիայի նման կայսրություններ: Եկեք հեռուն նայենք, պետության զարգացման պատկերացումները փոխենք, օգնենք, որ դրսում աճի հայկական կապիտալով խոշոր ընկերությունները: Ապագան սա է, եթե չունեցանք հայկական գոնե մեկ մրցունակ կորպորացիա, ապագան շատ մշուշոտ կլինի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին