▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապամոնտաժվել է հերթական ապօրինի շինությունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինությունների և կառույցների հայտնաբերման և դրանց ապամոնտաժման աշխատանքները: Հերթական ապօրինի կառույցն ապամոնտաժվել է մայրաքաղաքի  Հալաբյան փողոցի հ.17 հասցեում, որտեղ, առանց համապատասխան թույլտվության, շենքին կից  ինքնակամ կցակառույց էր կառուցվել:  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից համատեղ  ձեռնարկված միջոցների արդյունքում 2014 թվականի նոյեմբերի 26-ին ինքնակամ կառույցն ամբողջությամբ ապամոնտաժվել է:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին