▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի որդին Խորենացի փողոցում խանութ-սրահ և սրճարան է կառուցում

Հետք.am-ը գրում է. Կալանքի տակ գտնվող Վաչագան Ղազարյանի որդուն պատկանող Խորենացի 27/2 հասցեում այս պահին շինարարություն է ընթանում։

Նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի որդին այդ հասցեում խանութ-սրահ և սրճարան է կառուցում։ Այս պահին շինարարները ներքին հարդարման աշխատանքներ են կատարում։ Շինության մասին «Հետքին» տեղեկացրել է ընթերցողներից մեկը' նշելով, որ տարբեր ժամանակներում այստեղ տեսել էր Վաչագան Ղազարյանին։

Խորենացի 27 և 29 շենքերի արանքում գտնվող այս հատվածն անցած տարի ծառապատ տարածք էր, այժմ՝  այս շինությունն է։ Թաղամասի բնակիչներից մեկը նաեւ նկատել է, որ շինարարության ընթացքում  Պաշտպանության բանակի «Կամազ» մակնիշի մեքենայով երեսապատման սալիկներ են բերվել: Նա նաեւ նկարահանել է այդ մեքենան։ 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին