▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Աբրահամյանի քրոջ որդու հարսանիքն էր. «Հրապարակ»

«Կիրակի օրը Սբ. Գայանե եկեղեցու մոտ կայանած Volkswagen մակնիշի մեքենան պայթել ու այրվել է ամբողջովին: Ժամանած հրշեջները փորձել են արագ մարել, քանզի հարսանիքների մեծ հերթ էր առաջացել բակում։ Հրդեհի մարումից քիչ անց ժամանել են Աբրահամյանների շքեղ ավտոմեքենաները՝ հարս ու փեսայով: Արա Աբրահամյանի քրոջ որդու հարսանիքն էր:

 

Մեր տեղեկություններով, Աբրահամյանը Հայաստանում պետք է մնար 1 օր եւ հարսանիքից անմիջապես հետո մեկներ, սակայն հայաստանյան քաղաքական դաշտ մտնելու նրա ամբիցիաները Բաղրամյան 26-ի սրտով չեն, ուստի երեկ «ալամ աշխարհի հայը» Սերժ Սարգսյանին է հանդիպել: Որոշ տեղեկություններով՝ Սարգսյանը նրան հորդորել է՝ մի արա: Հայտնի չէ, թե նա ինչ է պատասխանել: Ինչպես մեզ փոխանցեց մեր ռուսաստանյան զրուցակիցը, «Մեզ մոտ՝ Ռուսաստանում, ինչքան հայ կա, բոլորն իրենց Հայաստանում վարչապետ կամ նախագահ են պատկերացնում, եթե իրենց էլ չեն պատկերացնում, իրենց բարեկամներին են պատկերացնում»»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին