▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Աբրամյանը փրկել է Գիտությունների ազգային ակադեմիան․ Տ․ Ուրիխանյան

«Ժամանակակից աշխարհում առանց գիտության ոչ մի ուրիշ ուղղությամբ զարգանալ հնարավոր չէ։ Մեր թիմը շատ է ցանկանում և կարևորում, որպեսզի Գիտությունների  ազգային ակադեմիան, գիտական պոտենցիալը Հայաստանում զարթոնք ապրի և դրան ուղղված  շատ կոնկրետ ու կարճաժամկետ նշանակության մեծ ծրագրեր  ունենք»,- Գիտությունուների ազգային ակադեմիայի հարթակում  ասել է «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը։

Ուրիխանյանը հավաքվածներին հիշեցրեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ  Ֆադեյ Սարգսյանի հայտնի գրառման մասին, որը վերաբերում է  Ակադեմիային Արա Աբրամյանի աջակցությանը։

«1990-ականներին, երբ ճգնաժամային իրավիճակ էր նաև կրթական ոլորտում, Արա Աբրամյանն իր նյութական, բարոյական և կազմակերպական աջակցությամբ կարողացել է փրկել Գիտությունների ակադեմիան։ Այն ժմանակ անհրաժեշտ էր ռեսուրսային  սնուցում  և  հետևողական աջակցություն գիտական պոտենցիալ ներկայացնող անհատներին։ Նրա ներդրումը մեր  ծրագրերի մեջ չափազանց էական է»,-շեշտել է Ուրիխանյանը։

Վարչապետի թեկնածուի խոսքով՝ գիտահետազոտական ինստիտուտներն անհրաժեշտություն ունեն շետակի ուշադրության  պետության կողմից, կառավարման օպերատիվ ռեժիմով կատարելգործվելու, տեխնոլոգիապես  բարձ մակարդակի բոլոր անհրաժեշտ պարագաներով ապահովվելու ՝սկսած  սարքավորումերից, ներառյալ՝  ժամանակակից մակարդակի  որակավորված մասնագետներով։

«Մենք  մեր ծրագրերում ունենք մի առաջնայնություն գիտնականների մասնակցությամբ, այդ թվում՝ ինքնաբուխ զարգացած ու  ձևավորված գիտնականների մասնակցությամբ, որոնք հիմնականում ներկայացնում են թվային տեխնոլոգիաների ոլորտը,  ՀՀ  տարածքային տիրությում և 10 մլն հայության համաշխարհային  տիրույթում ստեղծել ազգային սոցիալական ցանց»,-ասել է նա։

Պատգամավորը նշել է, որ Կրթության համակարգի հետ կապված պարտադիր վերանայելու են հանրակրթության համակարգը, 12-ամյա դպրոցի  գոյությունը, ավագ դպրոցի կարգավիճակը, կրեդիտային բալային համակարգը և այլն։

«Մարդիկ ամբողջ աշխարհում կրթություն են ստանում նրա համար, որպեսզի դրանից հետո  լավ ապրեն, հետևաբար գիտելիքը ևս պիտի լինի օգտավետ մարդու կյանքի, որակի, աշխատանքի տեղավորման ապահովման իմաստով։  Մենք ապահովելու ենք գործազրկության ճիրաններում խեղդվող մարդկանց  բանակի որոշակի չեզոքացում  այն մասնգիտությունների շնորհիվ, որոնք ունեն պահանջարկ և մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մինչև 1,5 տարվա ընթացքում  ունենալու ենք 15000 աշխատողներ՝ ինքնազբաղվածների  մակարդակով ։

Ամբողջ աշխարհում  կրթական ոլորտի ներկայացուցիչները բարձր սոցիալական խավի ներկայացուցիչներ են, իսկ մենք տեսնում  ենք, որ Հայաստանում ուսուցիչը դասարան է մտնում 20  տարվա վերարկուով»,-ասել է Ուրիխանյանը։

Ուրիխանյան ու իր թիմակիցները  պատրաստ են ստանձնել պատասխանատվություն  ՀՀ գոյության, ժողովրդական, հասարակական քաղացիական, հոգևոր և մտավոր  պոտենցիալի  ապահովման համար։  Դա կախված է բացառապես կիրթ, զարգացող, սեփական կարծիք ձևավորելու ունակ ժամանակակից աշխարհի հետ  համահունչ քայլերի պատրաստ քաղաքացու գոյությունից։

Նյութը՝ Vesti.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին