Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի գործող տնօրեն Վլադիմիր Ուրինին կփոխարինի նրա տեղակալ Արա Կարապետյանը:
«Թատրոնը կաշխատի այնպես, ինչպես նախկինում էր: Այն կղեկավարի իմ առաջին տեղակալը, ում հետ աշխատել եմ 7 տարի: Նա երաժիշտ Արա Կարապետյանն է: Թատրոնում կադրային փոփոխություններ չեն լինի»,-ասել է Ուրինը:
Արա Կարապետյանը ծնվել է 1969 թվականին, Երևանում: Եղել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի դիրիժորը, աշխատել է Պերմի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում։ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնում աշխատում է 1997թ.-ից. տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստին»: