▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկ վճարովի ավտոկանգառների վերաբերյալ

Այսպիսի առաջարկ եմ ստացել. 

Բարև Ռուզաննա ջան.  Ես չեմ սիրում ինչ որ սայթերում մեկնաբանություններ թողնել բայց կուզեյի իմ առաջարկը կապված վճարովի ավտոկանգառների նոր համակարգի որոշ դրույթների հետ նույնպես հաշվի առնեիք ձեր քննարկումների ընթացքում:
Նախ սպասարկող ընկերությունը նշում է, որ իրենց մոտ սպասարկումը կանխավճարային սկզբունքով է կատարվում:
Իսկ ինչն է խանգարում նրանց բոլոր այն վարորդների համար, որոնք նախօրոք վճարոմ չեն կատարել ոչ թե հինգ րոպե հետո տուգանել այլ նրա համար հաշվառում սկսել և ամսվա վերջում այդ վարորդի ընդհանուր կայանած ժամերը բազմապատկել իրենց կողմից ամենաթանկ սահմանված արժեքով`կանխավճարված 1 ժամի համար պետք է վճարեր 100 դրամ, թող հետվճարայինի դեպքում բազմապատկեն ենթադրենք 150 դրամով և այդ հաշիվը ներկայացնեն վարորդին: Այ, եթե այդ վարորդը դա չմուծի կամ ուշացնի այդ դեպքում թող տույժեր կիրառեն նրա վրա, ոչ թե մեկ օրվա ընթացքում հասցնես մի 5 տեղ կարմիր գծերի վրա ավտոմեքենատ կայանես ու հետո տուգանվես 25000 դրամով այնինչ տարեկան վճարը կազմում է 12000 դրամ:
Եթե ասեն որ իրենք միայն կանխավճարային են աշխատում ապա կարելի է հիշեցնել, որ տույժերի դեպքում իրենք իվիճակի են աշխատել հետվճարային սկզբունքով ուրեմն թող այս դեպքում էլ դա կիրառեն:
Եթե այս տարբերակը մերժվի ապա պետք է այնպես անել, որ մեկ վարորդը մեկ տարվա մեջ տուգանվի ոչ ավել քան 3 անգամ, քանի որ իրենց նպատակը ոչ թե մարդկանց տուգանելն է այլ իրենց տարեկան 12000 դրամը ստանալը, իսկ վարորդին 3 անգամ տուգանելով արդեն ստանում են նրա տարեկան վճարից մի բան ավել:

Ռուզաննա Գրիգորյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին