▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջիկա օրերին խորհրդակցություններ կանցկացվեն Սյունիքի մարզում տիրող վիճակի վերաբերյալ. ՀԱՊԿ խոսնակ

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությանը ծանոթացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնական կոչով, որն ուղարկվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին:

Առաջիկա օրերին խորհրդակցություններ կանցկացվեն Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ, ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

«Ներկայումս մշակվում է խորհրդակցությունների անցկացման հարցը: Ակնկալվում է, որ առաջիկա խորհրդակցությունները տեղի կունենան մոտակա օրերին»,- մանրամասնել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին