▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջիկայում կկայանա ևս մեկ էլիտար հարսանիք. «Հրապարակ»


«Մեր տեղեկություններով, հունիսի 20-ին Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդու հարսանիքն է: Միջոցառումը կկայանա Ծաղկաձորի «Golden palace» ռեստորանային համալիրում: Հարսանիքին հրավիրված է ողջ քաղաքական էլիտան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ներկա կլինեն պաշտոնյաներ օրենսդիր, գործադիր մարմնից, ուժային կառույցներից: Այստեղ են ասել՝ քեֆ անողին քեֆ չի պակսի, հայ պաշտոնյաները հարսանիքներից աչք չեն բացում: Նշենք, որ հունիսի 7-ին կայացել է ՀՀ ՁՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդու հարսանիքը ՝ քաղաքական էլիտայի մասնակցությամբ»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին