▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին անգամ է, որ բորբոքված կրքերը հանդարտվում են ընտրությունների արդյունքում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 103-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, որտեղից Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով․

«Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացել ենք մանդատ՝ օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու վերաբերյալ:

Սա նշանակում է, որ պիտի կարողանանք հասնել մի իրադրության, երբ ՀՀ քաղաքացիների և ինստիտուտների փոխադարձ հարաբերությունները հենված և սահմանափակված լինեն օրենքներով ու իրավունքով, և մյուս կողմից այդ օրենքները լինեն կիրառելի, ծառայեն իրավունքին և լինեն մարդկանց, հանրության համար և ոչ թե հակառակը:

Իմ խոսքը Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին