▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջին օրվանից ասել ենք, որ սա Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն է»․ Մետաքսե Հակոբյան

«Հենց առաջին օրվանից ասել ենք, որ սա Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն է, որը Արայիկ Հարությունյանն առանց հասկանալու կատարելու է, քանի որ Հայաստանից եկած հրահանգները չեն քննարկվում»,- այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ, անդրադառնալով նախորդ տարվա դեկտեմբերին Մանե Թանդիլյանի՝ Արցախի աշխատանքի, սոցիալական ու միգրացիայի նախարար նշանակվելու հանգամանքին, ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

http://asekose.am/filemanager/uploads/Mane_Tandilyan.jpg

«Սոցապ նախարար նշանակվելուց հետո մեկ ամիս անց, ըստ իրեն, Արցախի բոլոր խնդիրները լուծել էր։ Ասացինք, որ շոուներ անելուց հետո վերադարձնելու են Հայաստան, բայց անպայման այստեղ իր գործընթացն ինչ-որ ձևով շարունակելու է»,- նշել է Հակոբյանը։

«Հիմնադրամ ստեղծեցին և բոլորս շատ լավ հասկանում ենք, թե դրանք ինչ գործառույթներ են իրականացնում՝ պետական գումարների հետ կապված և այլն»,- հավելել է պատգամավորը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին