▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը տեղի կունենա Կիպրոսում

Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» և սերբական «Ցրվենա Զվեզդայի» միջև Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումը կանցկացվի Կիպրոսի Նիկոսիա քաղաքի GSP ստադիոնում և սկսվելու է Երևանի ժամանակով 21։00-ին։

Հանդիպման անցկացման վայրի փոփոխության վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել «Ցրվենա Զվեզդան»:

Նախօրեին սերբական ակումբի նախագահ Զվեզդան Տերզիչը հայտարարել էր, որ ինքն ու ակումբը չեն ցանկանում, որպեսզի հանդիպման վայրը Երևանից տեղափոխվի մեկ այլ վայր, որովհետև «ակումբը չի ուզում օգուտ քաղել ստեղծված իրավիճակից, վիճակահանությունն այդպես է որոշել և պետք է կարողանալ հաղթահարել մրցակցի արգելքը՝ անկախ հանդիպման վայրից»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին