▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատում 22-ամյա երիտասարդը ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ է ունեցել ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՀԵՏ

Արարատի մարզում 22-ամյա Օ.Կ.-ն ամուսնացել եւ սեռական հարաբերություններ է ունեցեցել անչափահաս Լ.Մ.-ի հետ:

Այս մասին գրում է news.am-ն ու նշելով, որ գործը քննվում է Վեդիի ընդհանուր իրավասության դատարանում, մանրամասներ է բերել դեպքից:

Գործի նյութերի համաձայն, 22-ամյա Օ.Կ.-ն, լինելով 18 տարին լրացած անձ եւ տեղյակ լինելով որ Արարատի մարզի Վերին Դվին գյուղի բնակչուհի Լ.Մ.-ի 16 տարին լրացած չէ, ամուսնացել եւ սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ:

Քրեական գործ է հարուցվել 141 հոդվածի հատկանիշներով` 18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ: 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում` սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 27-ին առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին