▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Այսօր ժամը 13:00-ի սահմաններում Արարատի գնդի պայմանագրային զինծառայողներից մեկն ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է: 

«Նման ահազանգ ստացել ենք, Ժամը 13.50-ի սահմաններում N զորամասի տարածքում պայմանագրային զինծառայողը մարտական երթուղուց շեղվել է եւ ստացել բեկորային վնասվածք ոտքի սրունքի շրջանում: Նա անմիջապես տեղափոխվել է բժշկական կենտրոն եւ բուժօգնություն է ստանում: Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը, քննություն է տարվում, հանգամանքները պարզվում են»,-հայտնել են  Քննչական կոմիտեից:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին