▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատյան դաշտի սովորական Ջիպերից մեկի մասին

Սա սովորական Ջիպ ա, արարտյան դաշտի սովորական Ջիպերից մեկն ա: Իր ա համար մայթեզրին կանգնած սովորական Ջիպ: Սովորական խախտում սովորական Ջիպի համար:

Այդքան սովորական, որ լրատվական կայքերը  չեն անդրադառնա սովորական քաղաքի, սովորական փողոցում, սովորական խախտում կատարած սովորական Ջիպ-ին:

Ոչ քաղաքապետի մեքենան է , ոչ օլիգարխի, ոչ Աշոտյանի: Ոչ էլ ռուսական սապոգի տակ գցող որևէ մեկի ՋԻպն է: Անհետաքրքիր մի հատ Ջիպ ա, համացանցային վայնասուն գցելու համար:)

Հայաստանը օրենքի երկիր դարձնող, միլիոնավոր դոլարներ ծախսող, քաղաքացիական հասարակություն զարգացնող երկրի դեսպանի Ջիպն է:

Սովորական ԱՄՆ-ի սովորական դեսպանի Ջիպն է:

Բլոգեր Փիղի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին