▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արայիկ Հարությունյան, ՀՀ Ձեր գործընկերոջ հետ շարունակում եք ծաղրել, կեղեքել մի ամբողջ ազգ». պատգամավոր

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Մեկ տարի առաջ, այս օրըԱրայիկ Հարությունյանը Շուշիի մշակույթի պալատում երդվեց, խրոխտ ձայնով հայտարարելով, որ արցախահայության անվտանգությունը ողջ հայության անվտանգությունն է, արցախահայության արժանապատվությունը ողջ հայության արժանապատվությունն է, արցախահայության պայքարը՝ ողջ հայության պայքարը, արցախահայության հաջողությունը՝ ողջ հայության հաջողությունը: Հպարտ նշեց, որ Ազգային ժողովը տեղափոխվելու է Շուշի: Գլուխը բարձր, ինքնավստահ կրկնեց Փաշինյան Նիկոլի «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը: Մի քանի ամիս անց Շուշիի մշակույթի պալատը դարձավ մեր հայրենակիցների գերեզմանը, Հայրենիքի մեծ կտոր հանձնվեց թշնամուն, Արցախն ու Հայաստանը դարձան ամենավտանգվածը, իսկ հայի արժանապատվությունն ու պատիվը հողին հավասարեցվեց:

/filemanager/uploads/2020/04/week-1/Arayik_Harutyunyan.jpg

Նիկոլի ու Արայիկի սիրելի արտահայտությունը վերափոխվեց. «Արցախը Հայաստան է, թե՞ վերջ»: Սակայնվերջ, Արայիկ Հարությունյան, ժամանակն է իջեցնել վարագույրը և ավարտել այն տրագիկոմեդիան, որի սցենարը գրեցիք դուք ձեր անպատասխանատվությամբ, ձեր՝ Նիկոլին ամեն գնով հաճոյանալու պատրաստակամությամբ: Պատերազմի «ավարտից» անցել է մոտ յոթ ամիս, իսկ դուք ՀՀ-ի ձեր գործընկերոջ հետ շարունակում եք ծաղրել ու կեղեքել մի ամբողջ ազգ: Բավ է, ձեռք ձեռքի տվեք ու հեռացե՛քՀեռացեք, որ կարողանանք մեր կորացած մեջքն ուղղել, հողին հավասարեցված պատիվը բարձրացնել: Թույլ չենք տա վերացնել մեր երեխաների ու սերունդների ապագան…»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին