Կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հերքում է մամուլում հրապարակված տեղեկությունը, որ ինքը հրահանգել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամին դպրոցների կողմից գումարներ փոխանցելու մասին տեղեկությունը պահել դպրոցների ներսում։
«Կատարյալ զրպարտություն, որի համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ու խնդրում եմ հետո չգրել, թե սա ճնշում է մամուլի վրա», - իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը։
Նշենք, որ «Փաստ» թերնք այսօր գրել էր, որ դպրոցների և ընդհանրապես կրթական հաստատությունների նվիրատվությունների գործում առանցքային դերակատարում է ունեցել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Բանն այն է, որ մի շարք կրթական հաստատություններ ցանկություն են հայտնել մասնակից դառնալ հիմնադրամին կատարվող նվիրատվություններին, ինչը, բնականաբար, առանց նախարարի իմացության և թույլտվության չի եղել:
Կարդացեք նաև՝ Մութ գործարքների մասին կասկածներն ու մնացած վերլուծությունները 7 ամսով ուշացած են. Աննա Հակոբյանի պարզաբանումը