▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Խանդոյանը ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել Ծաղկահովտում. հայտարարություն բանտից

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) իր պաշտպան Արայիկ Պապիկյանի միջոցով հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ արդեն երրորդ օրն է, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը եւ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը չեն ցանկանում հաստատել իր լիազորագիրը, որի միջոցով Խանդոյանի վստահված անձը պետք է Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կազմակերպի Արայիկ Խանդոյանի թեկնածության առաջադրումը:

Առաջադրման վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին:

«Հայտարարոմ եմ, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման փաստին իշխանությունները ավելացնում են եւս մեկ ապօրինի քայլ՝ խոչընդոտելով իմ ընտրական իրավունքի իրացմանը:

Այսպիսի պայմաններում, երբ ողջ իշխանությունը գործում է օրենքից դուրս, առարկայազուրկ է որեւէ պահանջ ներկայացնել օրինականության հաստատման վերաբերյալ:

Գործող իշխանությունները, որի գործելաոճը մարդկանց իրավունքների ամենօրյա ոտնահարումն է, իրավունք չունի ղեկավարելու Ազատ, Անկախ, Ժողովրդավար Հայաստանը»,- գրել է Արայիկ Խանդոյանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին