▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արձանագրվել է 70 մահ, 335 նոր դեպք․ մեր գործերը լավ չեն...Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ «Մեր գործերը լավ չեն․ երեկ արձանագրվել է 335 նոր դեպք, 70 մահ։

Տեղեկանք էի ուզել կորոնավիրուսի հետ կապված հանրության շրջանում առկա տրամադրությունների վերաբերյալ ու զարմանալի փաստեր իմացա, նույնիսկ քննարկվում է, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որ համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ՝ իբր միջազգային օգնություն ստանալու համար։ Մենք որևէ ոչ ստույգ տեղեկություն հանրությանը չենք հայտնել ու մեր կառավարությունը մանիպուլյատիվ որևէ տեղեկություն չի փոխանցել հանրությանը։ Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք, ու պետք է խստագույն միջոցներ ձեռնարկենք՝ այն հսկողության տակ առնելու համար, որպեսզի նորից չգնանք ծայրահեղ սահմանափակումների։ Պետք է կարանտինային պայմաններ ապահովենք՝ առանց կարանտին հայտարարելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին