«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ «Արդար քվե» դիտորդական առաքելությունն այսօր հրապարակեց նախընտրական շրջանում իրականացրած երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկումների հերթական արդյունքները։ Մամուլի ասուլիսի ժամանակ առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը հայտնեց, որ արձանագրված բազմաթիվ խախտումները վնասում և բևեռացնում են հասարակությանը։
Դիտարկումների ընթացքում փորձագիտական խմբի կողմից ուսումնասիրվել և հաստատվել է 382 առերևույթ ընտրախախտման դեպք, իսկ 71-ը մերժվել է։
Ներկայացնելով արձանագրված խախտումների պատկերը՝ Սոնյա Համբարձումյանը նշեց, որ առաջին տեղում ապօրինի քարոզչությունն է՝ 36.4% (139 դեպք)։ Այն ներառում է քարոզչական նյութերի տեղադրումն օրենքով չնախատեսված վայրերում, դրանց վնասումն ու պոկումը։ Որպես օրինակ՝ մատնանշվեց քաղաքացու տրամադրած այն տեսանյութը, թե ինչպես են Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ծառայության աշխատակիցների օգնությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառն ամրացնում օրենքով չթույլատրված վայրում։
Երկրորդ տեղում վարչական ռեսուրսի օգտագործումն է՝ 28%։
Արձանագրվել են քարոզչական նյութերի տարածումներ պետական հիմնարկների պաշտոնական էջերում, կոմունալ ծառայությունների աշխատակիցների ներգրավում, պաշտոնատար անձանց, դպրոցների ու մշակութային կենտրոնների ներկայացուցիչների անօրինական մասնակցություն նախընտրական միջոցառումներին։ Համբարձումյանն ընդգծեց, որ հատկանշական խախտումներից է նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների մասնակցությունը քարոզարշավին, ինչը խստիվ արգելված է օրենքով։
Անդրադառնալով քարոզարշավի բովանդակությանը՝ Սոնյա Համբարձումյանը փաստեց, որ արձանագրվել են նաև թշնամանքի հրահրման և ատելության խոսքի դեպքեր (12%)։ Որպես ամենահայտնի օրինակ, նա հիշատակեց վերջերս «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեմ հրահրված միջադեպը, որտեղ երիտասարդների առողջությանը վնասներ էր հասցվել։
Մանրամասները՝ տեսանյութում
Արձանագրվել է ապօրինի քարոզչության 139 դեպք.«Արդար քվե»-ն տվյալներ ներկայացրեց
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


