▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախ, մեռնեմ քո պայքարի ճշտությանը․ Երթ Երուսաղեմում

Երուսաղեմում հզոր երթ է տեղի ունեցել, որի մասնակիցների բռնած պաստառներից մեկի վրա գրված էր՝ Արցախ, մեռնեմ քո պայքարի ճշտությանը։

Նշենք, որ Երուսաղեմում ապրիլի 20-ին էլ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված բողոքի երթ է տեղի ունեցել` «Մենք քայլում ենք՝ հանուն արդարության» կարգախոսով։ Երթի մասնակցիները «Մենք քայլում ենք՝ հանուն արդարության» գրությամբ պաստառ էին տանում և ՀՀ դրոշներ։

Հավելենք,որ այսօր՝ ապրիլի 24-ին բողոքի ցույց է նախատեսվում Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսության դիմաց: Իսկ ապրիլի 25-ին երթ կլինի դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան։

Տեսանյութը՝ Գարո Սանդրունիի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին