▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախը չի կարող Ադրբեջանի մաս կազմել

Եթե նույնիսկ Ադրբեջանը լիներ ամենաժողովրդավարական պետությունը, իսկ Արցախն էլ՝ ամենամբողջատիրականը, միևնույն է՝ Արցախը չի կարող Ադրբեջանի մաս կազմել:
Սա ասում եմ, քանի որ ոմանք երբեմն-երբեմն խաղարկում են ժողովրդավարական Արցախի և ավտորիտար Ադրբեջանի «անհամատեղելիության» քարտը, այնինչ դա վտանգավոր հիմնավորում է, քանի որ քաղաքական իրավիճակը կայուն չէ ոչ մի երկրում, և կարող է մեկ »օր էլ Ադրբեջանը անցնի Արցախին իր ժողովրդավարության մակարդակով: Արդյո՞ք այդ դեպքում համաձայնվելու ենք ժողովրդավարական Ադրբեջանի կազմում ապրելու առաջարկին...
Իրավական ու պատմական օբյեկտիվ փաստարկները թողած՝ պետք չէ ընկնել հեղհեղուկ փաստարկների ետևից: Ավելի լավ է ասենք «մենք այդպես ենք ուզում ու վե՛րջ», քան նմանատիպ փաստարկ օգտագործենք:
Հ.գ. Արցախը ժողովրդավարություն է կառուցում ինքն իր համար, այլ ոչ թե արտաքին աշխարհի աչքը կոխելու կամ Ադրբեջանի կազմում ապրելու անհնարինությունը «հիմնավորելու» համար:

 

Արտակ Բեգլարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին