▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախը դառնում է Ադրբեջանի համար ճակատագրական հարց. Ստեփան Դանիելյան

Թուրքական Պետությունների Միությունն ու ԵԱՏՄ-ն Ղազախստանում հակասության մեջ են մտել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Թուրքական Պետությունների Միությունն ու ԵԱՏՄ-ն Ղազախստանում հակասության մեջ են մտել։ Թյուրքական աշխարհի առանցքային երկիրն, ըստ Թուրքիայի, օկուպացվել է Ռուսաստանի կողմից։ Ռուսներն, ըստ թուրքերի, օկուպացրել են նաեւ Ադրբեջանի մի մասը' Ղարաբաղը։

http://asekose.am/filemanager/uploads/2020/11/week-3/stepan_danielyan.jpg

Այդ երկու կազմակերպությունները մտել են համակարգային հակասության մեջ, իսկ խաղացողները շատ են, ակտիվորեն ներգրավվել են նաեւ Չինաստանը, Բրիտանիան, շահեր ունեն Պակիստանն ու ԱՄՆ-ն։

Դեռ հարց է, թե Ամերիկայի համար Ղազախստանի ռուսական «օկուպացիան» է ավելի ձեռնտու, թե' չինական, Չինաստանի համար էլ նույն հարցը կա' թյուրքական աշխարհ, թե Ռուսաստան որպես հարեւան։ Երկուսի համար էլ ռուսական տարբերակն է ավելի նախընտրելի, դեռ։

Գանք Արցախին։ Այսպիսով, Արցախը դառնում է Ադրբեջանի համար ճակատագրական հարց ու Արցախի նշանակությունը մեծանում է ու նոր հնչողություն է ձեռք բերում։ Նաեւ շատ կարեւոր է հասկանալ, ապագա ադրբեջանական հեղափոխության ժամանակ ում զորքերն են խաղաղապահ գործառույթ ծավալելու եւ որ ճանապարհով են դրանք Ադրբեջան մուտք գործելու»,- գրել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին