▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախը հենց սենց ա հանձնվել». Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/artur_danielyan11111111.jpg

«Վստահ եմ՝ դուք էլ եք արդեն հասկանում, որ իմաստ չկա ակնկալել, որ «ընդդիմություն» կոչեցյալը որևէ կերպ կփորձի բարձրաձայնել երեկ տեղի ունեցած բախումների իրական հանգամանքների մասին: Ընդ որում՝ ամենալուռն են լինելու միշտ ամենապաթոսային ռազմահայրենասեր սրիկաները: Սրանց հետ ամեն ինչ պարզ է, ես ուզում եմ Մարդու իրավունքների պաշտպանին հասկանամ: Նա պիտի որ աշխարհաքաղաքական վասալությամբ ծանրաբեռնված չլինի: Ո՞րն ա պատճառը, որ ՄԻՊ-ը վերահաստատում է Արցախի իշխանությունների ակնհայտ կեղծ տեղեկատվությունը: Դա իմ՝ մարդու իրավունքների ո՞ր կետից ա բխում: Ավելի տրամաբանական չէր լինի, որ հենց ՄԻՊ-ն արձանագրեր, որ իշխանություններն իրարամերժ հայտարարություններ են անում, ավելի ճիշտ չէր լինի շարքային քարոզի դառնալու փոխարեն նա փորձեր ճշտեր վիրավորների անունները, որպեսզի միանգամից պարզ դառնա կորուստների իրական թվերը:

Արցախը այ հենց սենց ա հանձնվել, բոլորի ներգրավմամբ և ակտիվ մասնակցությամբ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին