▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի անկախությունը չի ճանաչվելու երբեք

Արցախի անկախությունը չի ճանաչվելու երբեք: 
Նրանք, ում թվում է, թե ճիշտը նախ անկախությունը ճանաչելն է, հետո Հայաստանի հետ միավորելը, ստիպված կլինեն հավերժ սպասել:
Իսկ ինձ համար Արցախը Հայաստանի հետ վերամիավորվել է 1988-ից` որպես համազգային կամքի դրսևորում, 1989թ դեկտեմբերի 1-ից` որպես իրավական ամրագրում, 1992-94թթ կռիվներում` որպես պատերազմական ամրագրում:
Իսկ «անկախ ԼՂՀ» թատրոնին ոչ ոք չհավատաց ու երբեք էլ չի հավատա: Բայց մենք, հանուն այդ թատրոնի, զոհաբերեցինք Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների շատ իրավունքներ, դատարկ տեղում ստեղծեցինք «հայաստանցի-ղարաբաղցի» հակադրություն, չհաշված անհեթեթ ռոումինգը ու բազմաթիվ այլ մանրուքներ: 
Մի խոսքով` թարգեք:

Արմեն Աղայան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին