▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախի հաշվին այս իրավիճակում փիառվողներ, անհունորեն գարշելի եք»

«Արցախի հաշվին այս իրավիճակում փիառվողներ, անհունորեն գարշելի եք»,-գրել է Տաթև Զորյանը ֆեյսբուքյան իր էջում՝ չկոնկրետացնելով, թե ու՞մ մասին է խոսքը։

Նշենք, որ այսօր համացանցում քննարկվում էր լուրն, ըստ որի «Գրանդ Քենդիի» 2 բեռնատարներ, որոնք բեռնված են Արցախի համար նախատեսված քաղցրավենիքով,  ուղևորվել են Կոռնիձոր և միացել  Լաչինի միջանցքի սահմանին կանգնած բեռնատարներին։

Ընկերությունն արձագանքել է համացանցում տարածված տեսանյութերից մեկին, որում փոքրիկ արցախցի Մարիան դժգոհում է, որ դատարկված խանութներում անգամ մեկ կոնֆետ չկա։

Լրագրող Նանա Գնդոյանն էր նաև գրել, թե «Գրանդ Քենդի»-ն կարող էր քաղցրավենիքներով բեռնատարներ ուղարկել՝ առանց լրագրողներին հարցազրույց տալու,  իսկ ավելի ուշ պարզաբանել է հետևյալը․ «Ընկերներ ջան, նախորդ գրառումը «Գրանդ Քենդի» ընկերության հետ կապված հեռացրեցի, քանի որ հոլդինգի լրատվական ծառայությունից կապ հաստատեցին ինձ հետ և պարզաբանեցին, որ ընկերությունը որևէ հաղորդագրություն չի տարածել։ Տեղեկատվությունը տարածվել է պետական ալիքներով, Հ1֊ն էլ ունի ռեպորտաժ, որը, սակայն,ընկերության նախաձեռնությունը չէր։

Այնուամենայնիվ, ցավով պետք է արձանագրեմ, որ քանի դեռ ճանապարհը փակ է, նման նախաձեռնությունների ՕԳԳ֊ն զրո է Արցախի համար»։

Հավելենք, որ դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն էր այսօր համահայկական հացադուլի կոչով հանդես եկել, ինչը նույնպես տարատեսակ քննարկումների առիթ էր դարձել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին