▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախի շրջափակման ֆոնին ՀՀ օդային տարածքով ազատ թռչում են ադրբեջանական օդանավերը»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․

«ՀՈՒՅՍՆ ԱՐՑԱԽՆ Է
Սկսվել է Թուրքիա-Հայաստան օդանավային բեռնափոխադրումները։ Պարզվում է, որ Հայաստանի օդային տարածքով ազատ թռչում են ադրբեջանական օդանավերը։ Եվ այս ամենը շուրջ մեկ ամիս շարունակվող Արցախի շրջափակման ֆոնին։ Այս պարադոքսը չեն հասկանա ոչ արևմտյան, ոչ արևելյան, ոչ հյուսիսային, ոչ աֆրիկյան, ոչ էլ ադրբեջանա-թուրքական քաղաքակրթություններ կրողները։ Այսպիսի վերաբերմունքը հայրենակիցների նկատմամբ միայն արհամարհանք և զզվանք կառաջացնի հայ ժողովրդի հանդեպ։ Այո՛, ոչ միայն Հայաստանի իշխանության, այլև հայ ժողովրդի, քանի որ արդեն երրորդ տարին է հանդուրժում ենք դավաճանությունը։ Եվ ի՞նչ, այս ամենից հետո հույսեր ունեք, թե այսպես կոչված, միջազգային հանրությունը մատը մատի՞ն է տալու Արցախի շրջափակումը վերացնելու համար։
Արդեն կարելի է համոզված ասել, որ Արցախի շրջափակումը համաձայնեցված է Հայաստանի բռնապետիկ-վարչապետի հետ։
Այսպիսով հայ ժողովրդի, արժանապատվություն ունեցող փոքր հատվածի հույսը մնում է Արցախի անկոտրում կամքի վրա»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին