▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում ԱԹՍ խոցելը չի նշանակում, որ մարտերը տեղափոխվել են Արցախի սահման, բայց բացառել էլ չի կարելի

ՊԲ բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հյուսիս-արևելյան ուղղությամբ հակառակորդի ԱԹՍ-ի խոցումն արդյո՞ք նշանակում է, որ մարտերը տեղափոխվում են Արցախ:

Իջևանի ճգնաժամային կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ռազմական փորձագետ, կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանն ասաց, մինչ այս էլ Արցախի ուղղությամբ ԱԹՍ-ներ խոցվում էին:

«Արցախում ԱԹՍ խոցելը որևէ կերպ չի կարող լինել հանգամանք, որը նշանակի, թե մարտերը տեղափոխվել են Արցախ: Արցախի ուղղությամբ առանց այս մարտերի էլ ԱԹՍ-ներ խոցվում են: Բայց ասել, որ չի տեղափոխվի Արցախի սահման, իհարկե, այդպես էլ չէ: ԱԹՍ-ն ցուցիչ չէ, բայց ամեն դեպքում դա ընդհանուր առմամբ, բացառել էլ չի կարելի»,- ասաց Հովհաննիսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին