▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում կար 24 ջրամբար, պատերազմից հետո մնաց 2-ը, դրանցից մեկն էլ շուտով հանձնվելու է. Նաիրի Հոխիկյան

«Գորիսի մի շարք համայնքներ ոռոգման ջուր ստանում են Սև լճից: Երբ դու քո կարևոր ռազմավարական հանգույցները հանձնում ես, նշանակում է՝ դու ծնկի ես գալիս թշնամու առաջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպանը հայտարարեց լրագրող Նաիրի Հոխիկյանը:

«Ադրբեջանի նպատակը Արցախի ջրամաբարներին տիրանալն էր: Արցախում կար 24 ջրամբար, որոնք Արցախի գյուղատնտեսությունը շատ լավ ապահովում էին ջրային պաշարներով: Պատերազմից հետո մեզ մնաց միայն երկուսը: Երկուսից մեկն էլ շուտով հանձնվելու է: Այսինքն՝ մեզ մի հատ Սարսանգի ջրամբար է մնում: Իսկ Ադրբեջանի թիվ մեկ թիրախը Սարսանգի ջրամբարն է: Ուզի, թե չուզի՝ ապագայում Ադրբեջանը նոր ագրեսիա է հրահրելու Սարսանգի ջրամբարին տիրանալու համար»,- դիտարկեց Հոխիկյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին