▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում խփել են մեր դիրքին. կա երկու զոհ, 6 վիրավոր. Արթուր Դանիելյան

Կարդացեք նաև՝ Ադրբեջանական ԶՈՒ հարձակումից Արցախում վիրավորվել է 6 զինծառայող, 2-ի վիճակը ծանր է. Արման Թաթոյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Արցախում 82մմ խփել են մեր դիրքին: Կա երկու զոհ, 6 վիրավեր: Շփման գծի ողջ երկայնքով մարտեր են գնում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնացել էր Արցախի Հանրապետության հայերին:

Նշենք, որ այս տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ:

Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղի մոտակա հայկական ու ադրբեջանակնա դիրքերի միջեւ փոխհրաձգություն է ընթանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը։

Հարցին՝ ճի՞շտ է տարածված տեղեկությունը, որ գյուղի մոտակայքում ԱԹՍ-ներ են թռչում, նա պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ ձայներ չեն լսվում։

Գյուղում որևէ խուճապ չկա, հայտնել է Անդրանիկ Ղազարյանը ու նշել, որ տուժածների մասին տեղեկություններ չունի։

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին