▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում զոհված Վաղարշակը 21 օր շրջափակման մեջ է եղել, 5 հոգու անվտանգ դուրս բերել այնտեղից

Արցախում զոհված Վաղարշակ Սերյոժայի Գալստյանը դեկտեմբերի 14-ին կդառնար 31 տարեկան:

Հարազատները 168.am-ի հետ զրույցում պատմել են, որ նա ամուսնացած էր, ունի 7 տարեկան որդի: Պատերազմի լուրն իմանալուն պես ընկերոջ հետ շտապել էր Արցախ, սակայն այնտեղ թույլ չէին տվել դիրքեր բարձրանալ, ասել էին՝ ամենամեծ օգնությունն այդ պահին այն կլինի, որ արցախցի երեխաներին տեղափոխեն Հայաստան:

«Սեպտեմբերի 28-ին երեխաներին բերեցին Երևան, զինկոմիսարիատում գրանցվեց, 2 ժամ հետո գնաց Ղարաբաղ, ու մինչև վերջԳյուղի տղաներից եղան մարդիկ, որ ընթացքում եկան, էլի գնացին, բայց ինքը չեկավ, մինչև վերջին պահը մնացել ու պայքարել է: Այդքան իր տղան էլ խնդրեց, բոլորս էլ, ամեն զանգին ասում էինք, որ գոնե 1 օրով գա տուն, բայց չեկավ»,- պատմել է Վաղարշակի եղբոր կինը՝ Մարիան:

Վաղարշակի եղբայրը՝ Գևորգը, մեզ հետ զրույցում պատմել է, որ եղբայրը 3 շաբաթ շրջափակման մեջ է գտնվել, սակայն իր հետ եղած 5 տղաներին կարողացել է անվտանգ դուրս բերել այնտեղից.

«21 օր Հադրութ քաղաքում շրջափակման մեջ է եղել, 21-րդ օրը 5-ին էլ հանել է: Ոչ մեկին չի ասել, որ շրջափակման մեջ են, հանել է դուրս, նոր ասել է: Հետո իրենց խաբել, ուղարկել է Հայաստան, ասել է, թե գնում է լողանա, որ ինքն էլ հետևներից գա, բայց իրեն կապ են տալիս, գնում է Մարտունի, կռիվ է լինում այնտեղ. մի զինվորի կյանք է փրկում, այդ զինվորի՝ Վահեի կյանքի համար հիմա մենք պայքարում ենք, հիվանդանոցում է, գիտակցության է եկել, աչքերը բացել է ու միայն ասում է՝ Վաղոյին բերեք, Վաղոյին բերեք: Այս երեխուն ինքն իր ձեռքերով է տարել, կազմակերպել և ուղարկել Հայաստան»։  Դրանից հետո փորձել են նորից կապ հաստատել Վաղարշակի հետ, պատմում է եղբայրը,  որպեսզի նորից իջնի դիրքեր՝ զոհվածներ, վիրավորներ փրկելու, դրա մասին արդեն հետո պատմել է տեղի շտապօգնության մեքենայի վարորդը: «Պատմեց, որ վերջին զինվորին ախպերս հանել է, դրել շտապօգնության մեքենան, ու հենց մեքենան շարժվել է, և  եղբայրս ու իր հրամանատարն էլ  պետք է նստեին իրենց մեքենան՝ շարժվեին, այդ ժամանակ շտապօգնության մեքենայի վարորդը հայելիով տեսել է, որ սնարյադն ընկնում է վիլիսի վրաՇտապօգնության մեքենան չի գնացելև հենց  նույն այդ մեքենայով Վաղարշակին՝ արդեն մահացած, տեղափոխել են»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին