Երգչուհի Շուշան Պետրոսյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում անդրադառձել է Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասան Երվանդ Ենգիբարյանի անսպասելի եւ ողբերգական մահվան լուրին. «Բառեր չեմ գտնում, չեմ կարող խոսել, շատ ծանր եմ տանում: Այս տարին էս ինչ զավեշտ էր, այ մարդ: Չորս ընկեր եմ կորցրել, բոլորը մշակույթի ոլորտից ու վարպետին (նկատի ունի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին): Տեղս չեմ գտնում, ամբողջ օրը շոկի մեջ եմ եղել»,- ասել է երգչուհին:
Խոսելով դերասանի մասին՝ երգչուհին ասել է, որ նրան շատ լավ էր ճանաչում: «Կիրթ, նուրբ հումորով..., արցունք էլ չի մնացել: Վարդանը նախորդ օրը, հիմա էլ Երվանդը, Աստված գոնե Վարդանին առողջություն տա, կյանք տա, վերականգնվի…»: «Նախօրեին Երվանդի ծնունդն էր, Աստված իմ…»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում