Գյումրու տնակային ավաններում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ծրագրի շրջանակներում «Շիրակ կենտրոնը» շարունակում է վառելափայտ բաժանել:
Արդեն իսկ 150 ընտանիքների տրամադրվել է վառելափայտ: Ավելացնենք, որ այս պահին «Շիրակ կենտրոնն» ունի միջոցներ և պահեստավորված վառելափայտ առաջիկա 8-10 օրերի համար, սակայն ակնկալվում է, որ նախաձեռնությանը կմիանան ու կաջակցեն նոր մարդիկ և կազմակերպություններ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի թեթևացնել խարխուլ վագոն-տնակներում պատսպարված ավելի շատ ընտանիքների բեռը:
Լուսանկարային ռեպորտաժը բարեգործական ձեռնարկի հերթական առօրիայի մասին է:
Գյումրու տնակային ավաններում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ծրագրի շրջանակներում «Շիրակ կենտրոնը» շարունակում է վառելափայտ բաժանել: Արդեն իսկ 150 ընտանիքների տրամադրվել է վառելափայտ: Ավելացնենք, որ այս պահին «Շիրակ կենտրոնն» ունի միջոցներ և պահեստավորված վառելափայտ առաջիկա 8-10 օրերի համար, սակայն ակնկալվում է, որ նախաձեռնությանը կմիանան ու կաջակցեն նոր մարդիկ և կազմակերպություններ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի թեթևացնել խարխուլ վագոն-տնակներում պատսպարված ավելի շատ ընտանիքների բեռը:
Լուսանկարային ռեպորտաժը բարեգործական ձեռնարկի հերթական առօրիայի մասին է: