Չենք կարող հստակ իմանալ, թե կրակոցները կոնկրետ գյուղի ուղղությամբ են, թե՝ ոչ, բայց կրակոցներ իհարկե, լսվում են, ու պարբերաբար, ամեն գիշեր կրակում են գյուղի վրա: Այս մասին Թերթ.am-ի հետ զրույցում ասել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի նախկին գյուղապետ Զավեն Պապյանը:
«Ցերեկները չեն կրակում, բայց գիշերները կրակում են: Վերջին անգամ անցած գիշեր են կրակել: Մի շաբաթից ավել է, որ ամեն գիշեր կրակում են»,-ասել է նախկին գյուղապետը:
Հարցին, թե արդյոք այս գարնանացանի շրջանում բնակիչները չեն վախենում զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով՝ պատասխանել է. «Մենք արդեն սովոր ենք, վախենալու բան չկա էլ, բայց դե, որ երկար ժամանակ է չէին կրակում, ու հիմա կրակում են՝ բնականաբար կան անհանգստություններ»,-եզրափակել է Պապյանը:
Մովսես գյուղի Մշակույթի տան աշխատակից Կարինե Ապերյանն էլ նշել է, որ բարեբախտաբար, կրակոցները բնակիչների ուղղությամբ չեն եղել. «Օդ են կրակում, բնակչության ու պոստերի վրա չեն կրակում, վերջին անգամ անցած գիշերը ժամը մեկին են կրակել», -ասել է նա:
Արդեն մի շաբաթ է` կրшկում են, վերջին անգամ՝ անցած գիշեր. սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչ
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին