▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյո՞ք հաջորդ ընտրություններին Մարությանը դաշինքով հանդես կգա «Ապրելու երկրի» հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանյան քաղաքական պլատֆորմում նոր համագործակցություններ են սպասվում դաշինքների ֆորմատով:
Այսպիսով, ավագանու անդամի մանդատից զրկվելուց հետո Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ պատրաստվում է իր սեփական կուսակցությունը հիմնել, որպեսզի մասնակցի ԱԺ հերթական կամ, ըստ զարգացումների, նաև արտահերթ ընտրություններին:

Մեր տեղեկություններով՝ Հայկ Մարությանին է պատրաստվում միանալ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

Այսինքն՝ նոր ընտրությունների դեպքում Հայկ Մարությանի և Մեսրոպ Առաքելյանի թիմերը մտադիր են հանդես գալ միասնաբար՝ որպես դաշինք:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել անձամբ Մեսրոպ Առաքելյանից. վերջինն ասաց, որ Հայկ Մարությանի հետ լավ հարաբերություններ ունի, բայց քաղաքական համագործակցության հարց նրա հետ չի քննարկել:

Հարցին՝ բացառում է արդյոք համագործակցությունը Մարությանի հետ, Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ որևէ ուժի հետ համագործակցության մասով քննարկում չի եղել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին