▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Արարատի մարզում. ջրատարի պայթած խողովակում հայտնաբերվել է տղամարդու մասնատված դի

shamshyan.com-ը գրում է. Այսօր հուլիսի13-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիտակ գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարի պայթյուն է տեղի ունեցել, և խողովակի մեջ մասնատված դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ:

Ոստիականներն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դիակի, որը տղամարդ է, ինքնությունը պարզելու համար:

Թե ինչն է եղել մահվան պատճառը, պարզ կլինի դատաբժշկական մի շարք փորձաքննությունների արդյունքների հայտնի լինելուց հետո:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին