▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգելվել է «Ֆոնտեռա» («Fonterra») ընկերության կողմից արտադրված կաթնամթերքի տնօրինումը

Ներկրվող բեռն ուղեկցող փաստաթղթերի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության դեպքում սովորաբար բեռը չի ենթարկվում լաբորատոր փորձաքննության` համաձայն ՀՀ օրենսդրության: Սակայն հիմք ընդունելով 2013թ. օգոստոսի 3-ից 5-ը լրատվամիջոցներում առկա հրապարակումներն այն մասին, որ նորզելանդական «Ֆոնտեռա» («Fonterra») ընկերության կողմից արտադրված կաթնամթերքում բոտուլիզմ առաջացնող Clostridium botulinum մանրէ կարող է հայտնաբերվել՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի կողմից ս.թ. օգոստոսի 05-ին տրվել է գրավոր հանձնարարական Ծառայության աշխատակազմի սահմանային հսկիչ կետերին, անկախ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշների հիման վրա գնահատման արդյունքից և ուղեկցող փաստաթղթերի առկայությունից, արգելել «Ֆոնտեռա» («Fonterra») ընկերության կողմից արտադրված կաթնամթերքի տնօրինումը և կատարել նմուշառում՝ լաբորատոր փորձարկումներով տվյալ բեռի անվտանգությունը որոշելու համար:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին