▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանին 248.2 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցի տրամադրումը

Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրումը` շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով: Վարկային միջոցները դիտարկվելու են որպես կանխարգելիչ միջոց և չեն օգտագործվելու, քանի դեռ շոկերը չեն առաջացրել վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ:


Վարկային միջոցները նպատակաուղղվելու են ՀՀ տնտեսական հիմնարարների և քաղաքականության ամրապնդմանը, ինչպես նաև կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես՝ արդյունավետ կառավարմանը և գործարար միջավայրի բարելավմանը: 

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի հետ հանդիպել էր այս տարվա փետրվարին, Երևանում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին