▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ArLeAM-ը կներկայացնի հայ արտադրողներին միջազգային ֆորումում

Հունիսի 17-18-ին Սանկտ Պետերբուրգի «Ազիմուտ» կոնգրես հյուրանոցում տեղի կունենա Neva buyers week՝ լայնամասշտաբ իրադարձություն, որը տարածաշրջանային մատակարարների համար ճանապարհ է բացում դեպի միջազգային շուկա:

Երկօրյա ֆորումը կենտրոնանալու է մանրածախ ցանցերի հետ աշխատանքին նախապատրաստվելու, ինչպես նաև Ռուսաստանի և արտասահմանյան մանրածախ ցանցերի ապրանքների մատակարման  շուրջ անմիջական բանակցությունների վրա։

ArLeAM-ը Neva Buyers Week 2021-ի գլխավոր հովանավորն է։

/filemanager/uploads/arlem.jpeg

Ֆորումում ArLeAM ընկերությունը կներկայացնի իր և  սեփական ապրանքանիշի ներքո միավորված հայ արտադրողների բարձրորակ արտադրանք սեփական ինտենսիվ այգիներից, ինչպես նաև մրգեր, չրեր, մրգերային և բանջարեղենային չիպսեր, բնական հյութեր, մեղր ու թեյեր։

Փոքր և միջին արտադրողները, համագործակցելով ArLeAM-ի հետ, հնարավորություն են ստանում մուտք գործել մեծ շուկա, ավելացնել արտադրության ծավալները և զարգացնել սեփական բիզնեսը:

ArLeAM-ը նորարարական գյուղատնտեսական հոլդինգ է, որը համախմբում է բարձրորակ գինու, կոնյակի և այլ ապրանքների արտադրողներին ArLeAM և Դուռ (Door) ապրանքանիշերի ներքո` հանդես գալով որպես որակի երաշխավոր:

ArLeAM ընկերությունը նաև հանդիսանում էր ProdExpo-2021 խոշոր միջազգային ցուցահանդեսի գլխավոր հովանավորը:

ProdExpo-2021-ը սննդամթերքի և խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում: Ցուցահանդեսին ներկայացվել են պարենային ապրանքներ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային արտադրանքներ աշխարհի ավելի քան 70 երկրներից: Հինգօրյա ցուցահանդեսին մասնակցում էին հարյուր հազարավոր այցելուներ ամբողջ աշխարհից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին