Արման Նշանյանը, որը, պարբերաբար, հանդես է գալիս հոլիվուդյան համագործակցություններով, այս անգամ աշխատել է ամերիկացի հայտնի դերասան Էրիկ Ռոբերթսի հետ։ Այս մասին Նշանյանը հայտնել է ինստագրամյան իր էջում՝ հրապարակելով իր եւ Ռոբերթսի համատեղ լուսանկարը, որում դերասանները ջերմորեն գրկախառնված են։
«Նկարահանումներ։ Ոգեւորված եմ համագործակցել Էրիկ Ռոբերթսի եւ իմ ընկերների՝ Ջեսիկա Ուբերուագայի, Մայք Հեթոնի, Ասկո Ակոպյանի, Փոլ Սլոանի, Մայք Գոմեսի հետ»,-հրապարակմանը կից գրել է Արմանը։
Դերասանը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ նախագծի մասին է խոսքը։ Նա միայն հեշթեգերով հուշել է, որ նկարահանումներն անցնում են Լաս Վեգասում։
Դիտեք նաև՝
***