▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի ավագանու նիստերը Ռուսաստանի դրոշի ներքո

Օրերս Արմավիրի մարզպետարանում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպեց մարզի համայնքի ղեկավարների հետ: Վարչապետին բարկացրել էր Արմավիր քաղաքի քաղաքապետի անտեղյակությունը: Համայնքին վերաբերվող պարզ հարցին քաղաքապետը չկարողացավ կոնկրետ պատասխան տալ:

Պարզվում է Արմավիր քաղաքի ղեկավարը ոչ միայն անտեղյակ է իր ղեկավարած քաղաքի խնդիրներին, այլ նաև ունի խոպանչու մտածելակերպ: Նա բիզնեսներ ունի Ռուսաստանի Դաշնությունում և այնքան է կապված այդ երկրին, որ քաղաքի ավագանու նիստերի դահլիճում՝ իր աշխատասենյակում Հայաստանի դրոշի կողքին դրված է նաև Ռուսաստանի դրոշը: Անծանոթ մարդու կարող է թվալ, թե նիստը տեղի է ունենում Ռուսաստանի հեռավոր քաղաքներից մեկում: Լուսանկարներն իհարկե տարիների պատմություն ունեն, սակայն դրանք բացահայտում են մի ամբողջ քաղաքի ղեկավարի մտահորիզոնը:

Աղբյուր՝ politik.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին