▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Դալլաքյանի աննախադեպ ներկայացումն ու համագործակցությունը չինական ընկերության հետ

Esyes.am-ը գրում է, որ երիտասարդ դերասան, ռեժիսոր Արմեն Դալլաքյանն այս օրերին պատրաստվում է իր նոր ներկայացման առաջնախաղին, որը կկայանա սեպտեմբերի 14-ին «Մետրո» թատրոնում: Դերասանը պատմել է, որ «Դատապարտվածներ» կոչվող ներկայացման բեմադրողն ու սցենարի հեղինակն ինքն է: «Ե՛վ լուսային, և՛ գունային ձևավորումը, և՛ հագուստը ես եմ ընտրել: Ներկայացումն իր ձևաչափով աննախադեպ է լինելու, քանի որ լինելու է “3D” ֆորմատով: Ուզում ենք, որ հանդիսատեսը զգա անձրևը, կայծակը, քամին»,- ասաց դերասանը: Ներկայացման հիմքում սերն է. սերը ոչ միայն հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ. «Սիրել կարելի է մորը, եղբորը, ընկերոջը: Ընտրեցի  «Դատապարտված» վերնագիրը, որովհետև կյանքում մարդիկ շահի են ձգտում, նույնիսկ «սիրում» են հանուն շահի: Կան զույգեր, որոնք ամուսնանում են գումարի համար…»:

 

Առավել մանրամասն` այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին